Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապշած եմ Մարաշի գործով մեղադրյալների ու կասկածյալների պատասխաններից. շինծու է, ապօրինի է, մեղադրանքը չեմ ընդունում, չեմ խոսի, հետո կխոսեմ… Գլխավոր «հերոսն էլ» բացարձակ քաղաքական հայտարարություններ է անում՝ կրկին ոչինչ չխոսելով, թե այդ ինչ խումբ էր, այդ զենքերն ինչու էին այդտեղ ու այսպես շարունակ…
Այ, ընկեր և ընկերուհիներ ջան, էս ի՞նչ թատրոն եք խաղում «ազգի համար ու ազգի անունից»:
Գնալով ավելի եմ համոզվում, որ սա այլ սցենար է եղել, ու հենց իրենք են իրենց պահվածքով դա ապացուցում»: