Վահագն Մխոյան. «Սույն պրոֆեսորը որոշում ա, որ իր ստեղծածը Covid-19-ի դեղ ա, որն արժի տուլիտ անել միամիտների վրա» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վահագն Մխոյան. «Սույն պրոֆեսորը որոշում ա, որ իր ստեղծածը Covid-19-ի դեղ ա, որն արժի տուլիտ անել միամիտների վրա»

Վահան Մխոյանը ֆեյսբուքում գրել է.

«Ուրեմն ոմն պրոֆեսոր Բաբիկյան կենսաբանական ակտիվ հավելումա ստեղծում (էն որ БАД)։ Ստեղծում ա, ստեղծում, լիքն են տենց բաներ ստեղծողները։ Ով չգիտի – БАД-ը, պարզապես թանկ ուտելիք ա – սննդային հավելում, ոչ ավել։

Էդ նյութը սկսում են արտադրել «Rhea Pharmaceuticals» ընկերությունով «HealthTone» անունով։

Հետո սույն պրոֆեսորը (նու կամ իրա հետ կապված մարդիկ, էական չի) որոշում ա, որ իր ստեղծածը Covid-19-ի դեղ ա, որն արժի տուլիտ անել միամիտների վրա։ Ստեղ էլ ինչ-որ արտառոց բան չկա, իհարկե։ Ոմանք սննդային հավելումն էլ փորձում որպես դեղ ծախել, այլոք՝ խոստանում են միլիոնավոր դոլլարների ժառանգությունից փայ հանել։

Եվ ահա վերոնշյալ «Rhea Pharmaceuticals»-ի տնօրեն տիկին Եվգենիա Մելքոնյանը սկսում է նամակներ գրել մեր պատկան մարմիններին, թե մեր էս «HealthTone»-ն առեք, տվեք հիվանդներին։

Ու այստեղ արդեն սկսվում է արտառոցը․ առողջապահության նախարարությունից նրան պատասխանում են, որ հա, այդ պուստիշկան հիվանդներին աջակցող միջոց կարող է դիտարկվել։ Ու հետո հիվանդանոցներից մեկը 20 տուփ առնում է՝ հիմք ընդունելով նախարարության գրությունը (հավանաբար մյուսներն էլ)։ Եվս 30 տուփ առնում է ՊՆ ռազմաբժշկական վարչությունը»։



Նման նյութեր