
Կենսաբան Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքում գրել է.
«Ես երբեք չէի մտածի, որ իմ գործընկերների մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր ամեն կերպ փորձելու են խանգարել մեր ինստիտուտում նոր ենթակառուցվածքների զարգացմանը և ներկա նախաձեռնությանը՝ կորոնավիրուսի դեմ թեստերի արտադրությանը։ Մարդիկ, ովքեր երբեք չեն զբաղվել վիրուսներով, երբեք չեն հետաքրքրվել վիրուսներով, երբեք չեն փորձել համագործակցել, միասին աշխատել կամ օգնել․․․ Սա է մեր իրականությունը»։