
Քրդագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանում այսօր մեկնարկել են հրթիռահրետանային զորքերի ներգրավմամբ լայնածավալ հարձակողական բնույթի զորավարժություններ, որոնք կտևեն մինչև մայիսի 22-ը՝ ներառյալ: Այսօր վաղ առավոտից իրենց մշտական տեղակայման վայրերից դուրս են բերվել զինտեխնիկան, և ուղևորվել դեպի ժամանակավոր տեղակայման վայրեր: Այս զորավարժություններին մասնակցում է նաև Նախիջևանի կայազորն՝ իր հրթիռահրետանային զորքերով՝ հենց Նախիջևանի տարածքում»: