Պատմաբան Ռուբեն Շուխյանը հրապարակել է պաշտոնական փաստաթղթեր հայ երկու որբերի, որոնք փրկվել են ցեղասպանությունից:
«Երկու բացառիկ արխիվային փաստաթուղթ՝ և մի ողջ ժողովրդի հայրենազրկված ճակատագիր: 1922 թվականին Հայկական ընդհանուր բարեգործական միության (ՀԲԸՄ) կողմից Կահիրեում տրված որբանոցի երեխաների վկայականները.
Դավիթ Հայրիկյան. բնավայրը` Սղերդ, աքսորավայրը` Մոսուլ, հայրն ու մայրը` մահացած են, տարիքը` 9»:
Մարիամ Թորոսյան. բնավայրը` Մարաշ, աքսորավայրը` Մոսուլ, հայրն ու մայրը` անհայտ են, տարիքը` 9: