Վասակ Դարբինյան. «Հայաստանի քաղաքացիների հայրենասիրական զգացմունքները մշտաբորբոք պահելու վեհ նպատակով ՀՀ կառավարությանն առաջարկում եմ վերանվանել մի շարք կառույցներ»
Advertisement 1000 x 90

Վասակ Դարբինյան. «Հայաստանի քաղաքացիների հայրենասիրական զգացմունքները մշտաբորբոք պահելու վեհ նպատակով ՀՀ կառավարությանն առաջարկում եմ վերանվանել մի շարք կառույցներ»

Վասակ Դարբինյանը ֆեյսբուքում գրել է.

«Հայաստանը չտես օտարերկրացիներին առավել ճանաչելի դարձնելու և Հայաստանի քաղաքացիների հայրենասիրական զգացմունքները մշտաբորբոք պահելու վեհ նպատակով ՀՀ կառավարությանն առաջարկում եմ վերանվանել մի շարք կառույցներ՝ ամենուրեք տարածելով այդ նոր անվանումները.
1. Շառլ Ազնավուրի անվան «Զվարթնոց» օդանավակայան:
2. Հովհաննես Շիրազի անվան Գյումրիի «Շիրակ» օդանավակայան և համանուն ֆուտբոլային ակումբ:
3. Մարտիրոս Սարյանի անվան Հայաստանի նկարիչների միություն:
4. Համո Բեկնազարյանի անվան «Մոսկվա», «Նաիրի» և «Այրարատ» կինոթատրոններ:
5 Քիմ Քարդաշյանի անվան Երևանի Կարապի լիճ:
6. Անդրանիկ Մարգարյանի անվան Կոմիտասի անվան պանթեոն:
7. Վազգեն Սարգսյանի անվան Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր:
8. Կարեն Դեմիրճյանի անվան Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ:
9. Զորի Բալայանի անվան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետություն՝ Ռուսաստանի կազմում:
10. Վազգեն Մանուկյանի անվան համաշխարհային հայ ազգ՝ Հանրային խորհրդի կազմից դուրս»:



Նման նյութեր