Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքում գրել է.
«Ծխախոտի մաքսանենգության 1-ին անհաջող փորձից հետո ինձ համար անսպասելի էր 2-րդի նախաձեռնումը. սա իսկապես աննախադեպ երևույթ էր, քանի որ նորմալ մարդը 2-րդ անգամ նույն սխալը գիտակցորեն չէր կրկնի:
Ենթադրում եմ, որ բացատրությունը «թաքնված» է հանրահայտ ասույթում. «Կարվի այնպիսի առաջարկություն, որից հնարավոր չլինի հրաժարվելը»: Եթե գանք «մեր» ծխախոտին, ապա ՌԴ վերին օղակներում այնպիսի խոստում է տրվել մաքսանենգությամբ զբաղվողներին, որին իրենք հավատացել են անվերապահ՝ հարվածի տակ դնելով ոչ միայն իրենց, երկրի ղեկավարությանը, այլև Հայաստանի Հանրապետության հեղինակությունը: Իսկ այդ խոստումն էլ, բնականաբար, դասական քցոցի է եղել՝ հենց այդ նպատակով արված: Իսկ թե ովքեր են եղել գործող անձինք՝ դրա մասին իրապես ժողովրդավարական երկրում իմացվում է անմիջապես, իսկ մերի նմաններում՝ իշխանափոխությունից հետո»: