Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից.
«Մի երկու ամիս առաջ, երբ մի թեթև համեմատություն էի անցկացրել թագավարակի գծով Հայաստանի ու Վրաստանի միջև, քիչ մնաց վերածվեի դավաճանի: Անցավ 1-2 ամիս, ցուցանիշների տարբերությունն էլ ուղղակի հսկայական դարձավ, իսկ դրա պատճառը «թող աշխատեն՝ մի խանգարեք», «ինչ անում՝ ճիշտ են անում» տիպի դատողություններն էին՝ ուղղված իշխանության սխալները քննադատողներիս:
ՀԳ. Հա, մի բան էլ կար՝ «մենակ քննադատել գիտես», բայց դա գոնե երկար չտևեց՝ քննադատելուց բացի բոլոր հարցերով լիքը «շինիչ» առաջարկություններ եմ ներկայացրել, որոնք մնացել են #Ձայնբարբառոյանապատի»: