ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի քաղաքացիներ, Դիմակ կրելը պարտադրվում է նախ և առաջ Ձեր և Ձեր հարազատների առողջության համար։ Բաց տարածքներում պարտադիր է դիմակի առկայությունը, ոչ թե կրելը, փակ տարածքնելում` պարտադիր Է կրելը։
Տուգանքները միայն կանխարգելելու և ոչ թե պատժելու խնդիր են լուծում, հենց այս տրամաբանությունից ելնելով ԱԺ-ն այսօր երկու ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով 100.000-250.000 դրամ նախկին տուգանքները նվազեցվում են 10.000 դրամ, որը նաև կունենա հետադարձ ուժ։
Նրանք ովքեր նախորդ ամիսներին տուգանվել են 100-250 հազար դրամ, այդ տուգանքները ևս կնվազեցվեն` կվճարեք 10 հազար դրամ։ Իսկ տուգանքները արդեն իսկ վճարած քաղաքացիներին պետությունը կվերադարձնի համապատասխան գումարը։ ԱԺ-ում ևս կրում ենք դիմակներ, միայն միկրոֆոնով խոսելիս և սոցիալական հեռավորությունը պահելու դեպքում ենք հանում»: