Ինչպես հաղթահարել համատարած հայհոյանքի համավարակը
Advertisement 1000 x 90

Ինչպես հաղթահարել համատարած հայհոյանքի համավարակը

Եթե անգամ հետիոտնի համար նախատեսված գծի վրա վարորդը քեզ զիջում է, ապա մի զլացիր, 45 աստիճան շուռ տուր գլուխդ ու ժպտալով շնորհակալություն հայտնիր: Նա պարտավոր է քեզ զիջել, բայց դրանից հետո հավերժ պարտավորված կլինի:

Եթե դու մտնում ես խանութ, ինչ-որ մեկը մեջքով փակել է մուտքը ու հեռախոսով խոսում է, կարիք չկա սաստելու.«Արա, ոռդ քաշի անցնենք»: Փոխարենը բարձր, բայց հստակ ու ոչ հանդիմանալից ձայնով.«Ներողություն…», հաջորդիվ խնդրել պետք չէ, կզիջի անմիջապես:

Սիգարետ կամ երշիկ գնելուց, գազելի վարորդին փող տալուց, կարիք չկա միակ հաց տվողի դեմքով փող շպրտել կամ բաշխել.«աբրես ապե, աբրես քուրս»: Ինքը ոչ քո քուրն է, ոչ էլ քո ապերը: Դու էլ իր տերը չես:

Ինչքան շուտ մեր կենցաղում արմատավորվեն ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ եւ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ մոգական բառերը, այդքան շուտ մենք կհաղթահարենք համատարած հայհոյանքի համավարակը:

Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր