Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան ստրկամիտ պիտի լինի մարդը, ինչքան պիտի կորցրած լինի ինքնապաշտպանական բնազդը ու ինչքան ճոխ երևակայություն պիտի ունենա, որ մտածի, թե իշխանությունն իրեն պարտադրո՛ւմ է դնչկալ կրել, թե իբր իրեն սպառնում են՝ եթե դնչկալ կամ դիմակ չունենա՝ կտուգանենք…
Ախր դա պարտադրանք չի, ստրկամիտ ջան, բիժո ջան, եզո ջան, դա քո չվարակվելու առաջին պայմանն է, որ առժամանակ քո իսկ անվտանգության համար ներկայացվում է քեզ: Դու ընդունակ չես սոցիալական հեռավորություն պահպանել, քանի որ զգացմունքային ես: Բայց էս սահմանված կարգով, էս որոշումներով ու օրենքներով դու չես տուգանվելու, մի՛ վախեցիր: Ո՞վ չի հասկանում, որ անխելքին տուգանելը մեղք է, անխելքը կամավոր գնում է ինքնասպանության, ո՞նց կարելի է տուգանել ինքնասպանության գնացողին…
Անդնչկալ, անդիմակ ախպերներ, եզոներ, հարազատներ ու օտարներ, վերջին հաշվով՝ մենք ջհանդամը, թե կվարակեք մեզ, բայց, ախր, դո՛ւք եք անպաշտպանը, ես ո՞նց պաշտպանեմ բոլորիդ իրարից, եթե դուք դա չեք ուզում:
Վասակ Դարբինյանի ֆեյսբուքյան էջից: