Ոստիկանությունը կոչ է անում չխախտել կառավարության որոշման պահանջները
Advertisement 1000 x 90

Ոստիկանությունը կոչ է անում չխախտել կառավարության որոշման պահանջները

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում չխախտել կառավարության որոշման պահանջները։  ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունը․

«Օրերս համացանցում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերին ու աշխատակիցներին, երգիչ-երաժիշտներին, հանդիսավարներին, խոհարարներին, մատուցողներին և այլ մասնագիտությունների տեր անձանց կոչ էր արվում հավաք իրականացնել։

Հիշեցնենք, որ 2020 թվականի Կառավարության 298-Ն որոշմամբ` արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։

Կոչ ենք անում չխախտել Կառավարության որոշման պահանջները։ Ցանկացած խախտում կառաջացնի իրավական հետևանքներ»։