Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 2-ի երեկոյան սկսված ձնաբուքը շարունակվել է նաև դեկտեմբերի 3-ի գիշերվա և ցերեկվա ժամերին, ինչի արդյունքում ճանապարհներին առաջացել է մերկասառույց և ստեղծվել դժվարանցանելի վիճակ: Մերկասառույցը ձևավորված է մարզի միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության գրեթե բոլոր ճանապարհներին: Կատարվում են ճանապարհների մաքրման ու մշակման աշխատանքներ, սակայն չդադարող բուքը շարունակում է խնդիրներ ստեղծել:
ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով՝ քամին դեկտեմբերի 3-ի առավոտյան Գավառում ունեցել է մինչև 18 մետր վայրկյան պոռթկում: Ճգնաժամային կառավարման կենտրոնը համայնքներից քամու հասցրած վնասների, մեքենաների խցանումների կամ այլ արտակարգ դեպքերի մասին ահազանգեր չի ստացել:
Լուսանկարը՝ Լուսին Դավթյանի