Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումն ուղարկվել է ոստիկանություն
Advertisement 1000 x 90

Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումն ուղարկվել է ոստիկանություն

ՀՀ քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց  Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Ռևազյանի և նրա նորածին դստեր մասին գրառումն ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգման և հետագա ընթացքը որոշելու համար»,–ասաց նա:

Հիշեցնենք, որ Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը երեկ` մայիսի 19-ին դուստր է ունեցել Դանիայում: Դրանից հետո shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրառում արեց կնոջ և նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչև հայհոյանքներ հնչեցնելով:

Գրառմանն անմիջապես արձագանքեցին հասարակական-քաղաքական գործիչներ, սոցցանցի օգտատերեր՝ դատապարտելով Ռևազյանի երեխայի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը: Դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ գրառումը որակելով բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական։

armeniasputnik.am