Լալա Մնացականյան, շուշեցիք, ձեզ «օդերով» կհանեն, քանզի ի տարբերություն ձեզ, այնտեղի ապրողները լավ գիտեն Սերժի ով լինելը
Advertisement 1000 x 90

Լալա Մնացականյան, շուշեցիք, ձեզ «օդերով» կհանեն, քանզի ի տարբերություն ձեզ, այնտեղի ապրողները լավ գիտեն Սերժի ով լինելը

Նոր տեղեկացա, որ դերասանուհի Լալա Մնացականյանը անդրադարձել է Սերժ Սարգսյանին, ասելով. «Շուշին հիմա ծաղկում է, իսկ Սերժի ժամանակ բոմժանոց էր»: Փորձեմ երեք կետով իրեն պատասխանել:

1. Նախ, տիկին Մնացականյան, Սերժը և իր ընկերները ազատագրել են Շուշին, իսկ Սերժը եղել է Շուշիի ազատագրման՝ «Հարսանիք լեռներում» օպերացիայի գլխավոր պատասխանատուն: Եթե տեղյակ չեք դա շատ վատ է, իսկ եթե տեղյակ եք ու նման կերպ եք արտահայտվում, ապա մեղմ ասած՝ անբարոյական է: Սերժի և իր ընկերների շնորհիվ է, որ դուք այսօր կարողանում եք արտաբերել Շուշի բառը:

2. Շուշին ազատագրելուց սկսած` մինչ օրս, Շուշին ծաղկում է: Ես խորհուրդ չեմ տա ձեզ, որ Շուշիում ապրողների մոտ ասեք ձեր այս անհեթեթ նախադասությունը, քանզի կտեսնեք արձագանքը՝ Ձեզ մեղմ ասած արցախցիք, հատկապես՝ շուշեցիք, «օդերով» կհանեն, քանզի ի տարբերություն ձեզ, այնտեղի ապրողները լավ գիտեն Սերժի ով լինելը: Նրանք Արցախի հերոսին, առանձնահատուկ ձևով են հարգում և սիրում:

3. Առհասարակ, Արցախի ոչ մի տարածք բոմժանոց չի եղել, պարզապես տարիներ շարունակ որոշ բոմժեր են այդպես կարծել, իսկ ուշադրության պակաս ունեցող բոմժերը միշտ Սերժի անունը տալով են փորձել ինքնահաստատվել, բայց անցել են այդ ժամանակները:

Առողջություն և մաքրություն եմ ձեզ ցանկանում:

Տիգրան Վարդանյանի էջից:



Նման նյութեր