Պարետի որոշմամբ՝ կասեցվել է եւս 47 տնտեսվարողի գործունեությունը Երեւանում եւ մարզերում
Advertisement 1000 x 90

Պարետի որոշմամբ՝ կասեցվել է եւս 47 տնտեսվարողի գործունեությունը Երեւանում եւ մարզերում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է.

«Պարետի որոշմամբ՝ կասեցվել է եւս 47 տնտեսվարողի գործունեությունը Երեւանում եւ մարզերում։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի դիտարկումներն այս տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրել են կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելու նպատակով Պարետի կողմից հաստատված անվտանգության կանոնների խախտումներ:

Տնտեսվարողի գործունեությունը կասեցված է համարվում այն պահից, երբ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ մոտենում եւ ծանուցման թերթիկի միջոցով տեղեկացնում են պարետի որոշումը։

Պարետի որոշումը ենթակա է պարտադիր կատարման, 24-ժամյա կասեցման որոշումը վերանայման ենթակա չէ։ Այն հրապարակվում է կառավարության կայքում, տարածվում է ԱԱՏՄ կկողմից։ Նախապես իրազեկման այլ ընթացակարգ սահմանված չէ»: