«Հորդորում եմ` գոնե Շուշիի բնակիչներից հայտնել ներողություն»
Advertisement 1000 x 90

«Հորդորում եմ` գոնե Շուշիի բնակիչներից հայտնել ներողություն»

Ոչ հարգելի տիկին Մնացականյան`

Բազմիցս լսել էի ձեր «փառահեղ» մտքերը երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, հիմա արդեն լսում եմ Սերժ Սարգսյանի մասին:

Ուզում եմ ձեզ մեկ հարց տալ.

2006 թվականին դուք ստացել եք Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում: Կարծում եմ, կարիք չկա հիշեցնելու, թե ում օրոք եք դուք այդ կոչմանն արժանացել:

Պարզապես չեմ մտաբերում ձեր թթու խոսքերը նախագահ Քոչարյանի մասին այդ ժամանակ: Կհիշեցնե՞ք, որ խնդրեմ: Կամ, եթե դուք այսքան մեծ ատելությամբ եք լցված երկրորդ նախագահի հանդեպ, ապա ինչու՞ չեք հրաժարվում այդ կոչումից և չեք հետևում ձեր որոշ կոլեգաների օրինակին, որոնք 2018-ին միայն հասկացան, որ Սերժ Սարգսյանի կողմից պարգևած կոչումները` «քըխ» են:

Լավ, որ հիմա Շուշիից եք խոսում, որ Շուշին էս 2 տարին է, ինչ ծաղկում է, այն ժամանակ «բոմժանոց էր»… Քանի՞ անգամ եք եղել Շուշիում: Գիտեք, այնտեղ ապրող մարդիկ, ի տարբերություն ձեզ` երևանցուն, նման կարծիք չունեն:

Նախ սկսենք նրանից, որ Սերժ չի ձեզ համար, Սերժ Սարգսյան է, ում օրոք ձեր կարիերան միայն ծաղկել է: Երկրորդը. ես կարծում եմ, որ դուք պարզապես տեղեկացված չեք, և խորհուրդ եմ տալիս ձեզ ինքնազարգացմամբ զբաղվել, կարդալ և իմանալ, որ ասել՝ թե, իբր Շուշին նոր է ծաղկել, իսկ Սարգսյանի ժամանակ բոմժանոց էր` դա նույնն է, ոնց որ ասել՝ Երևանը 2 տարի առաջ փլատակների տակ էր, իսկ հիմա` Նիկոլի շնորհիվ կառուցած քաղաք: Կամ ավելի պրիմիտիվ օրինակ բերեմ. Ոնց որ ասեք վարունգը 2 տարի առաջ կլոր էր, հիմա նոր է օվալաձև դարձել:

Ա՛յ, որ ինքնազարգացումով զբաղվեք, դուք կիմանաք, որ Կոմանդոսը սպարապետ Վազգեն Սարգսյանին ասաց, որ եթե գրավենք Շուշին` վերջինիս հարսանիքը կանենք լեռներում: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը, որի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն էր: Դա եղել է 1992 թվականին, երբ դուք բեմական խոսք էիք դասավանդում Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում ու նույնիսկ պատկերացում չունեիք, թե ինչ գնով են մեր հերոսները ազատագրում Շուշին, որն այն ժամանակ ոչ ծաղկում էր, ոչ էլ բոմժանոց էր, քանզի այն պարզապես մերը չէր: Ուզում եմ հասկանալ ձեր մտքի թռիչքը. այսինքն մինչև Նիկոլի գալը Շուշին եթե բոմժանոց էր, ապա 1992-ից մինչև 2018 թվականը այնտեղ ապրող բնակիչները` բոմժեր էի՞ն:

Հա, ի դեպ. 2007-ից մինչ այսօր ԼՂՀ-ն ղեկավարում էր նույն մարդը` Բակո Սահակյանը: Այսինքն, ես ձեզ ճի՞շտ եմ հասկանում, որ այն ժամանակ Բակոն թքած ուներ Շուշիի վրա, իսկ Նիկոլը հենց եկավ` վախեցավ ու սկսեց ծաղիկներ ցանել Շուշիում, որ Նիկոլը չջղայնանա՞: Դուք որ խոսում եք, մտածում նոր եք արտահայտվու՞մ, թե՞ արտահայտվում եք, հետո մտածում: Իսկ գուցե դուք ընդհանրապես չեք մտածում, որ վիրավորում եք թե՛ արցախցուն, թե՛ Բակո Սահակյանին, թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին, որոնց համար Արցախի ամեն քարը, ամեն ծառն ու թուփը` կյանքի գնով է ձեռք բերված:

Դուք արվեստի մարդ եք, տիկի՛ն Մնացականյան, 62 տարեկան մարդ եք, ու պարտավոր եք լինել կարդացած ու տեղեկացված, բայց ավելի պարտավոր եք բարություն փոխանցել մարդկանց ու բարի լիցքեր, ոչ թե չարացած լինել, այն էլ ձեր պարագայում, անկեղծ, չեմ հասկանում ինչից եք այսքան դժգոհ կամ վառված նախկին նախագահներից:

Իմ խորհին հիասթափությունս եմ հայտնում ձեր անձի նկատմամբ և հորդորում եմ` ԳՈՆԵ Շուշիի բնակիչներից հայտնել ներողություն:

Աննա Հովներ ֆեյսբուքյան օգտատիրոջ էջից:



Նման նյութեր