«Էս նշանի բախտը հլը բերել ա` իրա նման շատերին դիլիջանցի մի քանի մարդակերպ տարել հավաբնի պատ են սարքել երեւի»
Advertisement 1000 x 90

«Էս նշանի բախտը հլը բերել ա` իրա նման շատերին դիլիջանցի մի քանի մարդակերպ տարել հավաբնի պատ են սարքել երեւի»

Այրիքար տանող արահետի վրա 2018-ին այլ նշանների հետ նաեւ այ սենց նշան էինք դրել: Խամ էինք, չգիտեինք, որ վայրին ով-ով, բայց արջը չէ հաստատ:

Էս նշանի բախտը հլը բերել ա` իրա նման շատերին դիլիջանցի մի քանի մարդակերպ տարել հավաբնի պատ են սարքել երեւի: Դե ուրիշ ի՞նչ կարային անեին` փայտ չէ որ վառեն, ուտելու էլ չէ, սեղան սարքելու համար էլ բարակ ա:

Sentinel ցեղին տվիք անցաք:

Էդ նույն մարդակերպների այլ ցեղակիցներ էլ Դսեղի նշաններն են հանել գցել ձորը: Սիրուն էլ նշաններ էին ու սիրուն տեղ էին տանում, էն էլ` դեղին:

Հենց գալիս ա արահետ սարքելու պահը` օրը 5 000-7 000-ով մարդ ենք գյուղերից ման գալիս, որ գան հետներս աշխատեն, էն էլ չենք գտնում: հենց գալիս ա ավիրելու ժամանակը` ձրի ու օպերատիվ հայտնվում են:

Եթե դիզայնը դուրներդ չի գալիս ասեք կքննարկենք, բայց մի եղեք սենց անասուն:
____________
ՀԳ. Արդարության համար պետք ա ասեմ, որ Վայոց ձորում դեռ սենց դեպքի չենք հանդիպել 

Ծովինար Հակոբյանի ֆեյսբուքյա էջից:



Նման նյութեր