Երեկ Միքայել Մինասյանը բաց տեքստով «հումանիտար միջանցք» բացեց իշխող ֆռակցիայի համար և առաջարկեց` սեփական դեմքը փրկելու համար հնարավորինս արագ հեռացնել Փաշինյանին վարչապետի պաշտոնից: Թե որքանով կօգտվեն այս «հումանիտար միջանցքից» քայլորդները կտեսնենք:
Այսօր արդեն նմանատիպ կոչով հանդես եկավ Արթուր Վանեցյանը, որը առաջարկում է հեռացնելով անհավասարակշիռ Փաշինյանին` ձևավորել հակաճգնաժամային կառավարություն, որն էլ իր հերթին կկանխի հումանիտար աղետը:
Փաստացի Փաշինյանի հրաժարականն այլևս ներքաղաքական օրակարգում է և հիմա այս օրակարգն իրականացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու ժամանակն է: Հուսով եմ հենց այս օրակարգի շուրջ է ձևավորվելու «կոնսենսուս -1»-ը և հուսով եմ շատ կարճ ժամանակում կազատվենք այս ազգակործան անպիտանների կառավարությունից:
Հ.Գ. 1945 թվականի հուլիսի 26-ին ԱՄՆ-ն կապիտուլյացիա առաջարկեց ֆաշիստական Ճապոնիային, որը մերժվեց Կայսր Հերոհիտոյի կողմից: Այս պահանջի մերժմանը հաջորդեցին` օգոստոսի 6-ին Հերոսիմայի, իսկ օգոստոսի 9-ին Նագասակիի ատոմային ռմբակոծությունը ԱՄՆ-ի կողմից: Օգոստոսի 10-ին Ճապոնիան կապիտուլացվեց, բայց Հերոսիմայի ու Նագասակիի ռմբակոծությունն անջնջելի հետք թողեց Ճապոնիայի պատմության վրա: Պատմությունը վերընթերցելը պարտադիր պայման է մեր երկրի իշխող ուժի համար:
Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից: