Սուպերմարկետի չիպսերի բաժնի մոտով անցնում ենք Հասմիկի հետ, մեկ էլ տեսնենք երկու հատ Kinder ձվիկ ա դրված ու Kitkat: Հասմիկը ասում ա ո՞նց ես կարծում, ինչպես են ստեղ հայտնվել։ Դե եսիմ, ասում եմ, մեկը փոշմանել ա ու ալարել ա տանի հետ։ Չէ ասում ա, տես ոնց ա եղել։ Երեխան համոզել ա մամային առնել կինդեռ ու կիտկատ, առել են, հետո հասել են չիպսերի բաժին ու ասել ա, որ չիփս ա ուզում։ Մաման էլ մի քիչ ջղայնոտ կին ա, ասել ա կարո՞ղ ա գիտես սաղ սուպերմարկետը պիտի առնեմ հետս տանեմ տուն, կամ կինդեռն ու շոկոլադը, կամ չիպսերը Նիկոլիկ, դու որոշի։
Երեխեն նայել ա կինդեռին, հետո չիպսերին, հետո էլի կինդեռին ու ծանր որոշում ա կայացրել թողնել ձվիկները։ Էդ բաժինը անցնելուց էլ վերջին տխուր հայացքն ա գցել այդտեղ թողած շոկոլադին…
Լացացրեց մի խոսքով, շատ տխուր նկար ա։ Նիկոլիկը մեծանալու ա, դառնա վարչապետ ու սաղից մուռը հանի…
Վազգեն Սաղաթելյանի էջից: