Ռուբեն Շուխյան. «Արխիվային լուսանկար» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ռուբեն Շուխյան. «Արխիվային լուսանկար»

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

«Արխիվային լուսանկար. Երևանի թեմական դպրոցի աշակերտները և ուսուցիչը՝ Աշոտ Ողորմած Բագրատունու գերեզմանի մոտ:

Լուսանկարիչ՝ Գեղամ Թարվերդյանց, 1910-ականների սկիզբ:

Հայոց թագավոր Աշոտ 3-րդ Ողորմած Բագրատունու (թագավորել է 953-977 թթ.) գերեզմանը գտնվում էր Հոռոմոսի վանքային համալիրի տեղանքում (1921-ից՝ Թուրքիայի տարածքում է), Անիի ավերակներից 15 կմ դեպի հյուսիս-արևելք, Ախուրյան գետի աջ ափին: Ներկայումս գերեզմանատեղին ամբողջությամբ ավերված է, իսկ վանքային համալիրից շատ քիչ բան է պահպանվել:

19-րդ դարի վերջին՝ 20-րդ դարի սկզբին Երևանի, Կարսի եւ Գյումրի-Ալեքսանդրապոլի գրեթե բոլոր ուսումնական հաստատությունների ավագ ուսանողները մշտապես այցեր են կատարել քաղաքամայր Անի և Հոռոմոսի վանք, որը Անիի հայոց թագավորական տոհմի՝ Բագրատունիների դամբարանավայրն է եղել և որտեղ հուղարկավորվել են հայոց արքունիքի և հայ իշխանական տոհմերի բազմաթիվ ներկայացուցիչներ: Այդ կերպ հայ երիտասարդության մոտ սերմանվել է հետաքրքությունն ու ձգտումը դեպի ազգային արժեքները»:



Նման նյութեր