Սկսած այսօրվանից Դուք կկարողանաք գնել պրոդուկտներ միանգամից բիզնեսների Facebook Page-ից կամ Instagram profile-ից։
Mark Zuckerberg-ը բացատրել է սա որպես օգնություն այն բիզնեսներին, որոնց վրա վատ է անդրադարձել COVID-19-ը, չնայած իմանալով, որ դա չի բարելավի ամբողջ տնտեսական վնասը։ Սակայն նա նաև նշել է, որ սա օգտակար կլինի նաև պանդեմիայի ավարտից հետո․ «Ես կարծում եմ, որ մենք կշարունակենք առցանց ապրել մեր կյանքի մեծ մասն ու առցանց վարել շատ բիզնեսներ»:
Իսկ Instagram-ի Vishal Shah-ը նշել է, որ սա նոր հնարավորության մեծ և գլոբալ փորձարկումն է, որում արդեն գրանցված է գրեթե 1 միլիոն բիզնես։
Այդ բիզնեսները կկարողանան անվճար ստեղծել Facebook Shop՝ պարզապես վերբեռնելով իրենց կատալոգը և ընտրելով այն ապրանքները, որոնք պետք է երևան։ Իսկ այցելուներն արդեն կկարողանան պահպանել, ինչպես նաև պատվիրել ապրանքներ։