Միհրան Հակոբյան. «Հայաստանը կարելի է փրկել միայն ու միայն մեկ պարագայում՝ Հայաստան առանց Նիկոլ Փաշինյան անձի վարչապետության»
Advertisement 1000 x 90

Միհրան Հակոբյան. «Հայաստանը կարելի է փրկել միայն ու միայն մեկ պարագայում՝ Հայաստան առանց Նիկոլ Փաշինյան անձի վարչապետության»

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքում գրել է.

«Մի փոքր կանխատեսում անեմ: Կառավարչական աղետի ու սովի մատնված ժողովրդի հարցերը բարձրաձայնող ընդդիմադիրներին ժողվարչապետը աննախադեպ ու աննորմալ ռեպրեսիաների է ենթարկելու: Խորհրդարանական ընդիմությունից օրինակ՝ Ծառուկյանի շրջապատին ժողվարչապետը կալանավորելու է, հարկայինով մտնելու է բիզնեսներ ու հաշիվների վրա կալանքներ դնի: Մարուքյանին ու նրա պատգամավորներին պերմանենտ ծեծելու է: Արտախորհրդարանական ուժերի մասով նույնպես ոչնչի առաջ չի կանգնելու: Անխտիր բոլորին փորձելու է կալանավորել: Փոխարենը՝ հենց հիմա գրպանային ընդդիմություն է ձևավորում: Ժողվարչապետի հաճախորդները ձևանալու են ընդդիմություն, լռելով ժողովրդի օրհասական սոցիալական վիճակի մասին, փուլային տարբերակով ազատագրված շրջանները Ադրբեջանին զիջելու մասին, և ընդդիմության դիրքերից վերջնագրերով պահանջելու են վեթթինգ իրականացնել ու Սահմանադրական դատարանի «հարցը լուծել»:

Սա է միակ դիակուրսը, որ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է: Մնացածը՝ ժողվարչապետի իշխանության կենսաբանակ մահվան գրանցման մասին է: Այլ կերպ ասած՝ միան նոր ձևավորվող փաշինյանական հաճախորդների խմբակին է թույլատրվելու ընդդիմություն լինել ու հենց հաճախորդների պահանջով է ժողվարչապետը փորձելու վերջնականապես գրպանել դատական իշխանությունը: Միայն թե Փաշինյանն ու իր հաճախորդները իսկականից «տեղը չեն բերում»: Սրանք ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ, որ գնացքը վաղուց գնացել է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը կարելի է փրկել միայն ու միայն մեկ պարագայում՝ Հայաստան առանց Նիկոլ Փաշինյան անձի վարչապետության: Այլ տարբերակ ուղղակի չկա: Փաշինյան վարչապետով Հայաստանի Հանրապետություն ուղղակի չի լինելու: Եվ դա ամիսների, միգուցե և արդեն օրերի հարց է»:



Նման նյութեր