
Թուրքիայում գտնվող մոտ 180 Հայաստանի քաղաքացի հայրենիք են վերադառնում։ Լուրը հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Սա մեր հայրենակիցների արդեն երկրորդ խումբն է, որ Թուրքիայից Հայաստան է վերադառնում։ Առաջին խումբը, որը բաղկացած էր 73 մարդուց, Վրաստանի տարածքով Երևան էր ժամանել ապրիլի սկզբին։
«Մոտ 180 հայի տեղափոխող ավտոբուսը երեկ դուրս է եկել Թուրքիայից։ Նախնական տվյալներով` նրանք կժամանեն այսօր կամ վաղը»,-նշել է Նաղդալյանը։
Քաղաքացիների վերադարձը կազմակերպել է ՀՀ արտգործնախարարությունը` Թուրքիայի և Վրաստանի համապատասխան մարմինների հետ համագործակցելով։