Էն որ ասում են վերջին 20 տարում պետության բռնազավթում, երկիրը ֆլան ֆստան, իրականում վերջին 20 տարիներին՝ 1998-2018 Հայաստանի ամենաազատ ու կառուցողական շրջանն է եղել, մինչ այդ՝ 1991-1998 թվերին և 2018֊ից հետո сплошь բռնապետություն։
2018֊ին հեղափոխությունը մի մասը անում էր արևմտուքի պատվերով, մի մասը աղքատությունից, էն մի մասն էլ որ երկիրը բացվեր, ավելի ժողովրդավարանար, էն էլ էկավ մեկը ով 20 տարիների բոլոր ձեռբերումները սկսեց խորտակել ու իշխանության երեք ճյուղերն էլ հավաքել բուռը։
Ինչպես Եգիպտոսում՝ 2011-ին հեղափոխություն արեցին՝ Մուբարաքին գցեցին, տեղը Մուրսին ընտրվեց, երկիրը սկսեց քանդել, առաջին հերթին դատական համակարգը, սկսեց դատարանները իրենով անել, էնտեղ որտեղ չէր ստացվում, չճանաչել Սահմնարդական դատրանի վճիռները, ուրեմն, առճակատում Սահմանդրական դատրանի հետ, ապա որոշում ընդունեց որ «այն դեկրետները որոնք ուղղված են հեղափոխության պաշտպանությանը» դատրանում բողոքարկման ենթակա չեն։ Կհարցնեք՝ բայց ինչպես էր հիմնավորում, շատ պարզ՝ նախկին ռեժիմի դատրան, ֆլան ֆստան և այլն։ Առաջին ցուցարարները իրավաբաններն էին՝ փաստաբան, դատավոր և այլն, հետո զանգվածներ ոտքի կանգնեցին, գումարած որ պարզվեց Մուրսին դրսի՝ ԱՄՆ֊ի անմիջական աջակցությունն ունի։ Եգիպտացիները 2 տարի դիմացան, վերջը գցեցին, տեղը էկավ գեներալ Սիսին, Մուբարաք երկրորդը՝ գաղափարախոսությամբ ու ամեն ինչով Մուբարաք, եգիպտացները հանդարտվեցին, տիտիկ արեցին։
Նույնն էլ Հայաստանում է, մի Մուրսի էլ Փաշինյանն է։ Բայց Հայաստանում բողոքի ալիքները շատ թույլ են, ավելի լայն զանգվածների գիտակցությանն ավելի ո՞ւշ է հասնում, որ գեշ են քաշվել, որ Փաշինյանը 2 տարուց ավել է դեռ մնում է իշխանության։ Մուրսին գոնե հավատացյալ մահմեդական էր, աջակիցներն էլ հավատում էին նրա հավատին, հասկանալի է, որ աջակիցներ կարող էր ունենալ, Փաշինյանը ոչ մի բան է, բայց աջակիցներ դեռ ունի, աջակիցները նրա ինչի՞ն են հավատում, որ ուղտ չի՞, էն էլ էն պարագայում որ երկիրը մատնել է համաճարակի երախը։
Մենակ թե Եգիպտոսը կարող էր իրեն թույլ տալ ապուշություն, հսկա 80 միլիոնանոց երկիր է, իսկ Հայաստանի վրա ապուշությունը շատ թանկ կնստի, մինչև էն աստիճան որ կարող է երկիրը մասնատվել մինչև այնտեղ որ երկիր չի մնում։
Հայկական հեղափոխությունը գոնե մի օգուտ բերեր, գոնե էնպիսի դաս լիներ, որ Փաշինյանենց տապալելուց հետո ինչ որ մոդել գտնվեր, որ երկիրը ամեն անգամ անդունդի եզրին չհայտնվեր։
Վահան Իշխանյանի էջից: