
Սիրուշոն, որը մեկուսացման շրջանում պարբերաբար երկրպագուներին է ներկայացնում հանրահայտ ստեղծագործությունների քավր տարբերակներ, այս անգամ անդրադարձել է «Թղթե տունը» (La Casa De Papel) իսպանական սիրված հեռուստանովելի «My Life Is Going On» սաունդթրեքին:
Երգչուհին այն մատուցել է դուդուկահար Կամո Սեյրանյանի հետ: Երգը զետեղվել է Սիրուշոյի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Այս օրերին այսպես ենք համագործակցում… չենք դադարում փորձարկումներ անել և կիսել ձեզ հետ երաժշտություն: Մենք սիրում ենք մեր աշխատանքը, որտեղ կարողանում ենք լիարժեք ազատ լինել…»,- գրել է Սիրուշոն: