Դիզայներ Սիմոն Պորտ Ժակմյուսը ցուցադրել է գարուն-ամառ 2020 հավաքածուի գովազդային արշավի նոր հատվածը։ Լուսանկարների հեղինակը հենց նա է, իսկ մոդելի դերում հանդես է եկել նրա տատիկը՝ Լիլինը։
Դիզայների տատիկը օվերսայզ կոստյումներ է կրել, բաց կանաչ գույնի շրժջազգեստ, որը համադրված էր խոշոր ծղոտե գլխարկի հետ, ինչպես նաեւ լուսանկարվել է բազմաթիվ պայուսակներով։