Արմեն Աշոտյան. «Հարձակվել են իմ ընկեր, իմ փաստաբան և պարզապես իմ Տիգրանի ընտանիքի վրա, սպառնալով կնոջն ու երեխաներին»
Advertisement 1000 x 90

Արմեն Աշոտյան. «Հարձակվել են իմ ընկեր, իմ փաստաբան և պարզապես իմ Տիգրանի ընտանիքի վրա, սպառնալով կնոջն ու երեխաներին»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրում է.

«Փաստացի ապրում ենք անկանխատեսելի, շողուլից ընկած, բարոյականության նորմերի վրա թքած ունեցող երկրում, որտեղ ոչ մի քաղաքացի իրեն պաշտպանված զգալ չի կարող:

Հատկապես, եթե այդ քաղաքացին ակտիվ քաղաքացիական կեցվածք ունի և տղամարդկության զույգ ապացույցներ՝ պաշտպանելու անպաշտպաններին և բարձրաձայն ասելու ճշմարտությունը այսօրվա Հայաստանի կառավարիչների մասին:

Հարձակվել են իմ ընկեր, իմ փաստաբան և պարզապես իմ Տիգրանի ընտանիքի վրա, սպառնալով կնոջն ու երեխաներին:

Այն Տիգրանի, ով Մարտի մեկից հետո չէր վախենում պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, և ես գիտեմ, թե ինչպես է այդ տարին աջակցություն հայտնել Նիկոլի տիկնոջն ու երեխաներին:

Ու սա է նիկոլոկական բարքերի պատասխանը՝ իր այլանդակ գահավիժման հատակին:

Տիգրան ջան, Աննա ջան, երեխաներին պինդ պաչեք, դուք մենակ չեք: Օջախ ներխուժող, ընտանիքներին սպառնացող, այս անաղուհաց հրոսակների ժամանակները կանցնեն, և մենք միասին ամեն ինչ կանենք, որ նրանք պատժվեն ըստ արժանվույն»:



Նման նյութեր