«Կենտրոններում էի, դիմակի նկատմամբ վերաբերմունքի տարբեր պատկերների հանդիպեցի». Կարինե Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Կենտրոններում էի, դիմակի նկատմամբ վերաբերմունքի տարբեր պատկերների հանդիպեցի». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքում գրել է.

«Կենտրոններում էի, դիմակի նկատմամբ վերաբերմունքի տարբեր պատկերների հանդիպեցի:

Մի պապիկ դիմակը թաշկինակի պես սիրուն ծալել, տեղավորել էր գրպանում եւ երբեմն ձեռքը տանում էր դեպի գրպանը՝ կարծես ստուգելու համար՝ դիմակն այնտեղ է, թե ոչ: Կամ էլ երեւի դիմակի մասին ինքնահիշեցումը ապահովության զգացում էր հաղորդում իրեն:

Մի տաքսու վարորդ մեքենայի միջի հայելուց կախել էր դիմակը ու փորձում էր սիրուն տեսք տալ, մի քանի անգամ դեսուդեն պտտեց, ի վերջո, հարմար դիրքը գտավ, հայելու վրայի խաչն էլ հարմարեցրեց դիմակի վրա՝ խաչը քեզ պահապան, ու ինքնագոհ մեքենայից դուրս եկավ:

Մի ուրիշ տղամարդ դիմակը երկտակ ծալել էր ու ռեզիններից բռնել՝ կարծես իր երկամյա թոռնուհու պայուսակը բռնած լիներ, շատ զվարճալի էր:

Մի ուրիշ տղամարդ դիմակը հարմարեցրել էր թեւին, քայլելիս մեկ-մեկ ուղղում էր՝ կարծես արդուզարդի մաս կազմող իր թեւնոցն էր խնամքով շտկում:

Իսկ մի աղջիկ կանգառում ոչ մի կերպ չէր կարողանում դիմակը դեմքին հարմարեցնել. մեկ մի ականջին էր հագցնում, հետո մյուս, արդեն առաջին ականջից դիմակն ընկնում էր… էդպես մի քանի անգամ չարչարվեց, հետո սկսեց մատի վրա պտտել ու պտտել…

Իսկ Յանդեքսի վարորդն առանց դիմակի էր, ասաց՝ չեմ հավատում, սուտ բաներ են, համ էլ շշով օդեկոլոն ու օլկողոլ ունեմ / երեւի ուզում էր ասել՝ ալկոգել/ որով ուզեմ, կախտահանվեմ: Այ, էսպիսի դիմակային օր»:



Նման նյութեր