«Փորձում են վախեցնել և լռեցնել». Գագիկ Համբարյանին ոստիկանություն են հրավիրել
Advertisement 1000 x 90

«Փորձում են վախեցնել և լռեցնել». Գագիկ Համբարյանին ոստիկանություն են հրավիրել

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մայիսի 22-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ վախեցնելու և լռեցնելու փորձերն ապարդյուն են:

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ծանուցում ստացա, որ ինձ հրավիրում են բացատրություն տալու: Ենթադրում եմ, որ այս հրավերը կապ ունի, այսպես կոչված, մաքսանենգ ծխախոտի գործի հետ…

Զավեշտալին այն է, որ իմ գրառման մեջ, որը ես արել եմ մայիսի 2-ին տեղեկությունը հրապարակելիս, նշել եմ, որ այն հրապարակվել է բազմաթիվ ԶԼՄ-ներում մայիսի 1-ին, ինչպես նաև ներկայացրել եմ իմ գրառումից վիրավորված ՀՀ գլխավոր աներորդի Հրաչյա Հակոբյանի հերքումը: Բայց գործող իշխանությունները, այդ գրառումն այլասերելով, ինչ-որ ձևով փորձում են ինձ ամեն գնով վախեցնել և լռեցնել՝ վերագրելով ինձ մի բան, որի հեղինակը ես չեմ:

Ինձ վախեցնելու և լռեցնելու փորձերն ապարդյուն են:

Հ.Գ. Հայաստանի ոստիկանությունը և իրավապահ համակարգը սարսափելի վիճակում են, քանի որ դարձել են գործող իշխանությունների ձեռքի մահակն այլախոհների և ընդդիմադիրների բերանները փակելու համար…»:



Նման նյութեր