Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան հրապարակումը.
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ – 15
Սովետական մամուլում լուսանկար օգտագործելու անսովոր մի պրակտիկա կար։ Երբ պատկերը Բրեժնեւի, կթվորուհու, բանվորի կամ գիտնականի մասին չէր, անունը դնում էին «էտյուդային լուսանկար» ու կցում նկարագրություն։ Ասենք՝ ծառի բողբոջած ճյուղ էր, գրում էին՝ գարուն, ալեհավաքի վրա թառած զույգ թռչուն էր, գրում էին՝ սեր, մանկասայլակ հրող երիտասարդ կին էր՝ մայրություն։ Մի խոսքով՝ փորձում էին բացատրել, որ սովետական մարդու համար անբացատրելի բաներ չմնային։ Հիմա ես էլ այս նկարն եմ դնում ու գրում եմ՝ ստվեր։ Նախկին հանցավոր ռեժիմի տնտեսության ստվերն է, թե՞ ներկա ժողովրդական իշխանության հետկորոնավիրուսյան գալիքը, չգիտեմ։ Ստվերը ստվեր է. ինչ տարբերություն»։