
ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է, որ ծնողի համաձայնությամբ երեխայի ծննդյան վկայականում ներառվի նաև հանրային ծառայության համարանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հաձնաժողովում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:
«2014 թվականից Արդարադատության նախարարությունում ներդրվելէ էլեկտրոնային համակարգ, որը վերաբերվում է քաղաքացիական ակտերի գրանցումներին՝ էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնելուն: Դա համացանցի միջոցով հասանելի է բոլոր ՔԿԱԳ մարմիններին: Այժմ այս նախագծով մենք քաղաքացիական կացության ակտում՝ երեխայի ծննդյան ակտում, ի թիվս այլ տվյալների, հնարավորություն ենք տալիս, ծնողների փոխադարձ համաձայնությամբ, նաև նշել հանրային ծառայությունների համարանիշը»,-ասաց Դանիելյանը:
Նա նշեց՝ՀԾՀ-ն սոցիալական տարբեր ծառայություններ իրականացնելիս պետք է լինում, և ծնողները ստիպված են լինում գնալ բանկության պետական ռեգիստր և այնտեղից ստանալ հանրային ծառայությունների համարանիշը: Եվ ըստ էության այս փոփոխությունը քաղաքացիների կյանքը թեթևացնում է այդ մասով, ստիպված չեն լինելու մի քանի պետական կառույցներ այցելել:
Երեխայի ազգությունը ևս նշվում է ծնողների փոխադարձ համաձայնությամբ:
Հանձնաժողովը քվեարկությամբ հավանություն տվեց նախագծին: Այն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ:
Աննա Գրիգորյան