Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Տիգրան Աթանեսյանի ընտանիքի վրա հարձակումից ապահովագրված չէ ոչ ոք, ով դեմ է օրվա իշխանություններին: Իսկ նրանց ռևերանսներ անողներին, ինքնագործունեությամբ զբաղվողներին, թափթփուկներին, ովքեր իրենց էնքան անպատժելի են համարում, որ կարող են նման վարք դրսևորել ու մարսել, այ դրանց վարքի ամբողջ պատասխանատվությունը օրվա իշխանության վրա է:
Փոքր քաղաքա, բոլորիդ ուռելու մասին բամբասանքները տարածված են, ում հետ եք տալիս առնում, ձեր բառիգներին էլ հեշտա գտնելը (եթե ոստիկանություն ունենայինք իհարկե), էլի մեծ գաղտնիք չի, հիմա եթե ձեր գլամուռ ջահելությանը թվումա, որ անպատժելի են մնալու, կամ կարող են նման գործողություններ անել ու հանգիստ քնել, սխալվում են:
Նման վարքը ծնելու է ավելի անկառավարելի ու ավելի անկայուն իրավիճակներ ու մեղավորները կրկին օրվա իշխանություններն են լինելու, որքան էլ իշխանությունն ու յուր սպասարկողները հակառակ ուղղությամբ չնայեն ու չձևացնեն, թե սա իրենց չի վերաբերվում»: