Samsung-ի SunnyFive ստարտափը ներկայացրել է արհեստական պատուհան՝ արևի լույսի իմիտացիայով: Այն ամբողջությամբ պատճենում է բնական լուսավորությունը:
Ինչպես գրում է The Verge-ը, թափանցիկ ապակին փոխարինում է փայլատ ապակիներին: SunnySide-ի վերին հատվածում տեղակայված են հատուկ լամպեր, որոնք վերստեղծում են արևի լույսի ամբողջ սպեկտրը:
Samsung-ի ինժեներները վստահ են, որ իրենց պատուհանը սենյակը կդարձնի ավելի հարմարավետ, և լույսը կնպաստի մարդու մարմնում վիտամին D-ի արտադրմանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը