ՇՊՀ-ի «դասալիք» և «գրագող» ռեկտորի ԺՊ-ն էլ է աջակցում ԿԳՄՍ փոխնախարարին
Advertisement 1000 x 90

ՇՊՀ-ի «դասալիք» և «գրագող» ռեկտորի ԺՊ-ն էլ է աջակցում ԿԳՄՍ փոխնախարարին

Բացարձակ չէի անդրադառնա ԿԳՄՍ փոխնախախար Գրիշա Թամրազյանի և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի միջև տեղի ունեցող իրադարձությունների մեկնաբանմանը, եթե ԶԼՄ-ներից մեկում չտեսնեի ի պաշտպանություն Թամրազյանի հայտարարության տակ ստորագրողների մեջ նաև Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի անունը…

Զավեշտալին այն է, որ բարձրագույն կրթությունից գրեթե ոչինչ չհասկացող Սերոբյանը, ով մինչև 2017 թ-ը նույնիսկ դպրոցում ուսմասվար չի եղել և նախկին ՀՀԿ-ական տխրահռչակ և վատահամբավ ռեկտոր Սահակ Մինասյանի շնորհիվ կանոնադրություն փոխելով դեկան նշանակվեց, որոշել է մտնել «մատ ու եղունգի արանքը» ու պաշտպանել Թամրազյանին…

Ի դեպ, Թամրազյանին պաշտպանող Երվանդ Սերոբյանը հայտնի «դասալիք» է, ում դեմ այս պահին հարուցված է քրեական գործ, քանի որ վերջինս իր դասախոսական պարտականությունները չի կատարել, կեղծել է բազմաթիվ փաստաթղթեր և դրա դիմաց վարձատրվել է՝ ֆինանսական վնաս պատճառելով բուհին…

Թամրազյանին պաշտպանող ռեկտորի ԺՊ-ն, ըստ ՇՊՀ-ում տարածված լուրերի և Ֆիզիկայի, մաթեմատիկայի և ՏՏ ամբիոնի վարիչ Վարդան Մանուկյանի, նաև «գրագող» է, ով ներգրավված լինելով ներբուհական և այլ ծրագրերում նույն Մանուկյանի հետ, գիտական հոդվածներ չի գրում, բայց իր անունը զետեղվում է հեղինակների ցանկում (առկա է ձայնագրություն)…

Հիմա հասկանալի է, թե ինչու է ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարար Արայիկ Հարությունյանի «դասալիք» և «գրագող» դրածո ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը դուրս գալիս ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանի դեմ…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր