Արման Հայրապետյան. «Այդ մարդը ոչ ոքի չէր խնդրել իրեն հերոսացնել, իրենից կուռք սարքել»
Advertisement 1000 x 90

Արման Հայրապետյան. «Այդ մարդը ոչ ոքի չէր խնդրել իրեն հերոսացնել, իրենից կուռք սարքել»

Արման Հայրապետյանը ֆեյսբուքում գրել է.

«Նախ
Այդ մարդը ոչ ոքի չէր խնդրել իրեն հերոսացնել, իրենից կուռք սարքել։

Չէր խնդրել իրեն օգնել, իր տունը վերանորոգել, անկախ նրանից թե այն ինչ վիճակում էր։

Շատ բաներ էր դեռ այն ժամանակ էլ էին հայտնի, կամ գոնե հայտնի դարձան, օրինակ, որ աղջիկներ ունի, որ իր հետ նույն շենքում են ապրում։ Ու հիմա դրա վրա զարմանալը լրիվ նույնն է, ինչ քաղաքապետարանի անակնկալի գալը, երբ ձմռանը «հանկարծակի» ձյուն է գալիս։

Ես բազմաթիվ ընտանիքների և մարդկանց եմ փորձել օգնել, տարբեր նախաձեռնությունների մասնակցել և շատ լավ գիտեմ, որ անգամ նույն գործը, տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ կարող է ընկալվել, ու հաճախ դժգոհ են մնամ, չնայած ոչ մի վատ բան չես արել։ Բայց եկեք աչք չփակենք, նրա վրա, որ իրեն իրոք գիշերվա հազարին են հանել, տարել, ինչի մասին դեռ այն ժամանակ էի գրել։

Եկեք չնկատելու չտանք, որ շատ բաներ ուղղակի թքած, կպցրած էր, կամ ուղղակի պաստառով կամ այլ բանով քողարկած։

Ոչ ոք պարտավոր չէր իր տունը վերանորոգել, բայց եթե հանձն էին առել, չպետք է արվեր զուտ ձևական, ցույց տալու համար, ինչպես շատ բան արվում է մեր երկրում։ Թող մի սենյակ վերանորոգվեր, բայց նորմալ, մարդավարի։ ՉԵՄ ասում ճոխ ասում եմ՝ ՆՈՐՄԱԼ։

Ու որ հիմա ասում է, որ իրեն միայն փող է պետք, դա էլի իր մեղքը չի, ԻՆՔԸ ՉԷՐ ԵԿԵԼ և ՁԵՌՔԸ ՊԱՐԶԵԼ, բայց ԳՆԱՑԻՆ ՈՒ ՁԵՌՔԻ ՄԵՋ ՓՈՐՁԵՑԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԽՑԿԵԼ։ Իսկ երբ մարդուն մուրացկանի ես վերածում, մի՛ զարմացի, որ ամեն օր քեզնից փող է ուզելու։ Որովհետև դու ես իրեն մուրացկան սարքել, դու ես իրեն դրան սովորեցրել։

Ու հիմա իրեն աշխարհի վիրավորանքները գրելուց առաջ մի՛ մոռացեք, որ դուք եք իրեն հերոսացնել, դրել այն կերպարի մեջ, որին ինքը չէր համապատասխանում և մեղք չունի, որ չի համապատասխանում։ Ինքը մեղավոր չի, որ չի արդարացնում իր հետ կապված սպասումները, որովհետև դա ձեր սպասումներն են։ Իսկ ինքը ծեր մարդ է, իր թերություններով և «բզիկներով», ու հիմա էսքան իրեն անպատվելով, ամեն կերպ վիրավորելով, ոչ իրեն կփոխեք, ոչ էլ ձեզ կապահովագրեք հաջորդ հերոսին ստեղծելիս չափանիշներ և նշաձողեր չսահմանելուց։
Եկեք ուղղակի մարդուն հանգիստ թողնենք, ու առաջին հերթին այս ամենի մեջ տեսնենք մեր սխալը, «մեա կուլպան», քանզի ինչքան դա չանենք, այնքան մարդկանցից «Մեր Արտուշ պապի» ենք սարքելու, ում մի քանի օրից ոտքի տակ գցելու, մեր պատկերացրածին չհամապատասխանելու համար։

Հ.Գ. Կներեք, որ սենց ուղիղ և մի քիչ կոպիտ եմ գրել, բայց մեզ սթափվել է պետք։ Սեփական սխալները հասկանալու և չկրկնելու կամք է պետք»:



Նման նյութեր