Ռեպրեսիաները գուժում են հեղափոխության պարտությունը
Advertisement 1000 x 90

Ռեպրեսիաները գուժում են հեղափոխության պարտությունը

Վերլուծաբան Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից:

Ես չգիտեմ՝ որն է Կապանում և Քաջարանում այսօր տեղի ունեցած ձերբակալությունների իրական մոտիվը։ Ենթադրություններ անել չեմ ուզում, սակայն արձանագրում եմ նաև, որ ոստիկանության Կապանի բաժնի մոտ հավաքվել են բողոքող մի քանի տասնյակ քաղաքացիներ ու ենթադրում եմ, որ այս խմորը շատ ջուր կտանի։

Ինձ ավելի շատ մտահոգում է խնդրի գլոբալ կողմը։

Կարծես փաստ է, որ ձերբակալվածներին ոստիկանությունում նաև ծեծել են, ինչը հաստատող լուսանկարներն արդեն հայտնվել են մամուլում, ու նաև փաստաբաններին թույլ չի տրվել մուտք գործել քաղմաս։

Իրավունքի այս խախտումները, հավատացեք, ավելի լուրջ են, քան՝ կոնկրետ գործն ու ձերբակալությունների փաստը։

Ստացվում է՝ հեղափոխությունից անգամ երկու տարի հետո դարձյալ գործ ունենք խուժան “մենթանոցի” հետ, որը քաղաքացու կամ նույնիսկ՝ հանցագործության մեջ մեղադրվողի հետ խոսում է բռնության, ծեծ ու ջարդի լեզվով։

Երբ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության վարկանիշը բարձր էր, իրական էր թվում ոչ պոպուլյար համակարգային բարեփոխումների անցկացումը։ Այսօր բարձր վարկանիշներ արդեն չկան ու դժվար է հավատալ բարեփոխումներին ու դրանց բացակայությունը լցվում է ռեպրեսիաներով, որոնք գուժում են հեղափոխության պարտությունը։



Նման նյութեր