
Analitik.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզում կատարված ձերբակալությունները հովանավորվում են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի, Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նախկին բաժնետեր Մաքսիմ Հակոբյանի որդիներ Վահե և Արմեն Հակոբյանների կողմից:
Ըստ մեր աղբյուրի, այն, ինչ տեղի է ունենում հիմա Սյունիքում, դասական «рейдерский захват» է, որի միջոցով վերոնշյալ անձինք փորձում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը խլել ներկայիս սեփականատերերից՝ դիմելով անընդունելի և անօրինական մեթոդների: