Երգչուհի Արմինկան նոր մեքենա ունի։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին այդ մասին հայտնել է իր միկրոբլոգում։
Սոցիալական ցանցի իր էջում Արմինկան լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է մեքենայի ֆոնին։ Երգչուհին առօրյա կերպարում է՝ ջինսե տաբատ, սպիտակ բլուզ, ցածրակրունկ կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։