«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմինա Դարբինյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Իմ քայլում» էլի մարդ է վատացել: Այս անգամ Քրիստինե Պողոսյան անուն-ազգանունով: Այս տիկնոջը խնդրում եմ փոխանցեք, որ իրենց իշխանության հասցեին «վատ» բաներ է գրում արդեն ժողովրդի ճնշող մեծամասնությունը և դրա «մեղավորը» ոչ թե Վանեցյանն է կամ մեկ այլ ընդդիմախոս, այլ իրենց ապաշնորհ քաղաքական թիմը, որը երկիրը հասցրել է այս վիճակին և անհեթեթ որոշումներով ամեն օր էլ ավելի է նյարդայնացնում ժողովրդին:
Հ.Գ. Իշխող մեծամասնության անդամները այդպես էլ չգիտակցեցին, որ վաղուց ժամանակն է հրաժարվել ընկերոջ քավորի հարևանին հղում անելով՝ անհեթեթ բամբասանքներ տարածելու իրենց սովորությունից և գիտակցել, որ ժողովրդի հարկերից գոյացող միլիարդավոր պարգևավճարները ստանոմ են աշխատելու, այլ ոչ թե ֆեյսբուքում «զավզակություն» անելու համար: