Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառումը.
«- Առնվազն այն պահից, երբ համավարակը հասավ մեր հարևան երկրներ, պետք էր ՀՀ ժամանող անխտիր ԲՈԼՈՐ մարդկանց մեկուսացնել 3 շաբաթով։ Դա մի քանի հազար մարդու հաշիվ էր։ Բարդ կլիներ, բայց 3 միլիոնի մեկուսացնելուց բարդ չէր լինի։
– Էջմիածնի ու Շենգավիթի օջախների բացահայտումից անմիջապես հետո պետք էր իզոլացնել այդ համայնքներն ու կատեգորիկ թույլ չտալ որևէ մուտք ու ելք 2-3 շաբաթ։
– Երբ մարդկանց կոչ արեցիք 3 միլիոնով նստել տներն ու դուրս չգալ, պետությունը պետք է լուծեր էդ մարդկանց հացի խնդիրը՝ փող բաժաներ, կոմունալների ծախսերը փակեր, պարենային ապահովություն տար։
Էս ամենը չի արվել ու, մեծ հաշվով, հիմա էլ իմաստ էլ չունի քննարկել, որովհետև ժամանակը հետ չես տա։
Հիմա կարևոր է այն, թե ինչ պետք է արվի, որ չի արվում․
– Ամբողջական, լիարժեք կարանտին ու խիստ ինքնամեկուսացում։ Գոնե մի քանի շաբաթ։
– Այդ ողջ ընթացքում պետությունը պետք է իր վրա վերցնի մարդկանց կերակրելու ու ծախսերը սուբսիդավորելու բեռը՝ անկախ նրանից, թե ով է ապահովված, իսկ ով՝ ոչ։ Իրականում, ոչ ոք էլ ապահովված չէ, որովհետև անգամ եթե դու ապահովված ես, ու եկամուտներդ չեն տուժել կամ էլ քիչ են տուժել, միևնույն է, ավելացել են ծախսերդ, որովհետև նորմալ մարդը հոգ է տանում իր հարազատների և մտերիմների մասին, որոնք ապահովված չեն։
– Այս ամենն անհնար ու անիմաստ է, եթե օր առաջ Նիկոլը չի վռնդվում իր պաշտոնից, ու չի ստեղծվում ճգնաժամային կառավարություն, որը կարող է ունենալ ազգային համաձայնության կառավարության բնույթ։
Ինչ կլինի, եթե սա չարվի․
– Մի քանի շաբաթից ամեն օր կվարակվեն արդեն հազարներ, կմահանան տասնյակ ու հարյուրավոր մարդիկ։ Ամեն օր։
– Էդ դինամիկան կպահպանվի, մինչև չհասնենք վիրուսի պիկին, որն անցնելուց հետո կփաստենք, որ վարակվել է ազգաբնակչության մեծ մասը։ Մեծ մասը, իհարկե, չի մահանա, բայց կմահանան հազարավոր մարդիկ, ովքեր չեն անցնի естественный отбор-ը։ Ով ունենա լավ իմունային համակարգ ու բախտ, չի մահանա, ու օրգանիզմը ինքնուրույն կլուծի վիրուսի հարցը։
– Սա սկզբում կբերի առողջապահական համակարգի կոլապսի, ինչպես դա եղավ Իտալիայում, իսկ հետո կսկսվի դոմինոյի էֆեկտը։ Առնվազն տնտեսական կոլապսը կդառնա անխուսափելի։
– Հունիսին Աշոտիկն արդեն վերադարձած կլինի, ու Նիկոլը հենց տեսնի, որ Պողոսն արդեն ուզում ա գա իրան կախելու, սիրուն ձևով կհավաքի ընտանիքն ու այս անգամ սիգարետի փոխարեն իրենց կբարձի ինքնաթիռ և ծյուուուուու։ Համենայն դեպս, իրեն այդպես է թվում, որ կարողանալու է փախչել։
– Եթե Նիկոլը կարողացավ, կթռնի, բայց իր դեբիլանոցին կթողնի, ու դուք չեք պատկերացնի, թե ինչ դաժան կվարվի նրանց հետ ամբոխը։ Անգամ մենք կարող է ի զորու չլինենք պաշտպանելու նրանց։
Ցանկացած պարագայում ավելի քիչ կամ էլ ավելի շատ ապոկալիպտիկ հեռանկար թույլ չտալն ունի բանալի, ու էդ բանալու առաջին ու պարտադիր քայլը Նիկոլին հեռացնելն է։ Ինչքան ուշ արվի դա, այնքան ավելի ծանր են լինելու հետևանքները թե՛ պետության համար, թե՛ Նիկոլի համար»։