Windows 10-ի նոր գործարկիչը, ցուցակների համար հավելված և ավելին Microsoft Build 2020-ից
Advertisement 1000 x 90

Windows 10-ի նոր գործարկիչը, ցուցակների համար հավելված և ավելին Microsoft Build 2020-ից

Հակիրճ՝ օգտատերերի համար ամենահետաքրքիր նորությունների մասին։

Մայիսի 19-ին մեկնարիեց Build 2020 կոնֆերանսը, որն այս տարի առաջին անգամ անցկացվում է առցանց ձևաչափով: Microsoft-ը խոսել է մշակողների համար շատ նոր գործիքների և ևս մի քանի այլ հայտարարությունների մասին: Վերջիններիս մասին կխոսենք ստորև:

Նոր գործարկիչ՝ PowerToys Run

Windows 10-ի համար ընկերությունը թողարկեց հատուկ PowerToys Run ծրագիր, որը փոխարինում է ծանոթ «գործարկման» ցանկը, որը կոչվում է Win + R հրաման: Այս գործիքը այժմ նման է MacOS-ի Spotlight-ին․այն առաջարկում է արագ գտնել ճիշտ գործիքները, ֆայլերը և ակտիվ գործընթացները:

PowerToys Run-ը նախատեսում է զարգացնել բաց կոդով մշակողների հետ, որոնք կթողարկեն տարբեր plugin-ներ՝ գործիքի հնարավորությունները ընդլայնելու համար:

Այս ամենի հետ մեկտեղ, Microsoft-ը ցուցադրեց Keyboard Manager PowerToy-ը․ գործիք, որը թույլ է տալիս վերանշանակել ստեղնաշարի ստեղները, որոնք կմնան ակտիվ, մինչ ստեղնաշարի ղեկավարը և PowerToy-ը աշխատում են ֆոնում:

Թարմացումներ Microsoft Edge-ում

Edge բրաուզերում հայտնվել է բոլորովին նոր որոնման տարբերակ, որը թույլ է տալիս որոնել տեղեկատվություն ինտերնետում՝ առանց ակտիվ ներդիրի դուրս գալու: Պարզապես ընտրեք էջը, տեքստը, սեղմեք աջ և ընտրեք «որոնումը կողային տողում»:

Նաև հայտնվել է Pinterest-ի հետ ինտեգրումը. «Հավաքածուներ» վահանակի ներքևում օգտվողներին կառաջարկվեն ծառայության հավաքածուներ՝ որոնման հարցումներից ելնելով: Ապագայում Microsoft-ը նախատեսում է ավելացնել հավաքածուներ OneNote-ին ուղարկելու հնարավորություն:

Բրաուզերի մեկ այլ նորամուծությունը  անձնական և կորպորատիվ հաշիվները առանձնացնելու հնարավորությունն է: Սա թույլ կտա ձեզ բացել հղումներ և միավորել տվյալները`կոնկրետ պրոֆիլի հղումով, առանց խառնելու աշխատանքը և անձնական կյանքը:

Microsoft Lists հավելվածը

Ամռանը Microsoft 365 ծառայության շրջանակներում կթողարկվի Microsoft Lists հավելվածը։ Այն նախատեսված է առաջադրանքների և աշխատանքային գործընթացների ցուցակներ ստեղծելու համար: Ըստ մշակողների, այս գործիքը կարող է էապես պարզեցնել շատ առօրյա առաջադրանքներ և հեշտացնել գործընկերների հետ հաղորդակցությունը:

Փոփոխություններ Outlook-ում

Ընկերության էլեկտրոնային ծառայությունում՝ Outlook-ում, կհայտնվի բառերի և նախադասությունների կանխատեսման խելամիտ համակարգ: Այն պետք է նվազեցնի սխալների և գործողությունների քանակը, ինչպես նաև արագացնի մուտքագրումը:

Սիրարփի Աղաբաբյան