«Այնքան ակնհայտ է այս թատրոնը և միևնույն ժամանակ՝ վտանգավոր». Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Այնքան ակնհայտ է այս թատրոնը և միևնույն ժամանակ՝ վտանգավոր». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի, այսպես ասած, լայնածավալ զորավարժության ոդիսականը դեռ շարունակվում է։ Զորավարժության փաստացի ավարտից հետո՝ մայիսի 23-ին, ժամը 17։20-ին Ադրբեջանի ՊՆ-ը տարածում է հաղորդագրություն, ըստ որի Նախիջևանի կայազորը զորավարժությունների շրջանակներում իրականացրել է մարտական կրակ։

Տեղին է հիշել, որ ըստ Ադրբեջանի նույն գերատեսչության պաշտոնական հաղորդագրության, զորավարժություններն ընթանալու էին մայիսի 19-22-ը, իսկ 22-ին հրթիռահրետանային զորքերի մարտական կրակով, ռազմաօդային ուժերի մարտական կրակով ավարտվելու էին։

Սակայն, կարծես թե մեջները մի մտածող մարդ է հայտնվել ու հուշել, որ մարտական կրակ չեն ցուցադրել լրատվականներով։ Ուստի որոշում են, որ Նախիջևանում մի քանի սնարյադ ամեն դեպքում կրակեն, նկարեն և ցուցադրեն իբրև լայնածավալ զորավարժության մի մաս։

Խոսքս առանց չափազանցնելու պետք է ասեմ, որ նույնիսկ այդ դեպքում էլ անտաղանդ են գործում։ Մի քանի այլ կադրերի ներքո ցուցադրում են բացառապես երեք հեռահար զինտեխնիկայի մեկական կրակոց․․․

Այնքան ակնհայտ է այս թատրոնը, միևնույն ժամանակ այնքան վտանգավոր է, քանի որ սրանով կերակրում են նաև սեփական անգրագետ հասարակությանը, որոնց գլխում լցնում են անպարտելի բանակ ունենալու մասին միֆն իր բոլոր հետևանքներով»:



Նման նյութեր