«Օրգազմը ձեզ համար կամ դուք օրգազմի համար»
Advertisement 1000 x 90

«Օրգազմը ձեզ համար կամ դուք օրգազմի համար»

Lurer.com կայքը տարածել էր Դավիթ Աթանեսյանի տեսաուղերձն, ուր Դավիթը նշում է, որ անչափահասներին, այդ թվում՝ իր իննամյա զավակին, Վրացական փողոցում բաժանել են ՕՐԳԱԶՄԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՄ ԴՈՒՔ ՕՐԳԱԶՄԻ ՀԱՄԱՐ գրքեր։ Դավիթը բնականաբար, իր վրդովմունքն է արտահայտել։

Իսկ նյութի տակ մեկնաբանություն գրողները․․․ Դավիթին կոչում են պիցցայակեր, համբալ, պիղծ․․․

Դե պատկերացրեք․․․

Դավիթին անձամբ եմ ճանաչում, որպես մարզիկ, զորեղ անհատականություն, նվիրյալ հայ, ու գիտեմ, էդ լապառոշ տխմարներին փութերով պիցցա կուտեցնի, որ ձեռքն ընկնեն։ Բայց հարցն այլ բանի մեջ է։

Ինչպե՞ս է, որ իշխանականները (իսկ որ մարդկանց այդ խմբին են պատկանում, պարզ է նրանց տված պիցցայակեր բնորոշումից․ դա հատուկ է անուղեղների որոշ զանգվածի) անգամ իր զավակի, մեր զավակների մասին մտածող, հոգ տանող ու անհանգստացող մարդուն վիրավորում են։

Սա՛ է թավիշը․․․ սա՛ է ձեր ատելության քարոզի արդյունքն ու սա՛ է հասարակությունը երկփեղկելու ձեր քաղաքական կուրսի արդյունքը։

Հ․Գ․ Դավթի տեսաուղերձը՝ մեկնաբանություններում։

Պատմաբան Վահե Լոռենցի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր