Արշալույս Զուրաբյան. «Դասագրքերը լռում են»
Advertisement 1000 x 90

Արշալույս Զուրաբյան. «Դասագրքերը լռում են»

Մայիսի 29-ին թուրքերն ուշքի գալով կասեցնում են հայերի գրոհը եւ անցնում հակահարձակման, բայց այն ձախողվում է: Այդ ժամանակ գեներալ Սիլիկյանը կոչով դիմում է զորքին՝ դեպի Ալեքսանդրապոլ հարձակումը շարունակելու վերաբերյալ: Հայ զինվորականության մարտական ոգին բարձր էր եւ իրական հնարավորություն էր ստեղծվել Ալեքսանդրապոլն ու Կարսը հետ գրավելու համար:

Ալեքսանդրապոլի գրավումով շրջապատման իրական վտանգ կստեղծվեր Ղարաքիլիսան գրաված թուրքական դիվիզիայի համար: Սակայն, այդ ճակատագրական պահին Դիլիջանից հայկական կորպուսի շտաբը Ներքին Ախտա տեղափոխած գեներալ Նազարբեկովը Սիլիկյանին հրամայում է՝ դադարեցնել թշնամու հետապնդումը:

Հրետանային մարտկոցի հրամանատար, հետագայում ՀՀ ռազմական նախարար Քրիստափոր Արարատյանը գրում է, թե գործերի ընթացքը մեծապես նպաստավոր էր մեզ համար, բայց ցավոք սրտի ստացվեց կորպուսի հրամանատար Նազարբեկովի հեռագիրը, որը ստիպեց դադարեցնել Երեւանյան ջոկատի հարձակողական գործողությունները Ալեքսանդրապոլի վրա:

Եթե նույնիսկ Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն էր կորպուսի հրամանատարից պահանջել դիմել այդ քայլին, կամ ինքը մտավախություն ուներ, թե թուրքերը Դիլիջանի վրայով կարող են իջնել Երեւան, Նազարբեկովի հրամանը որեւէ արդարացում չունի: Այն կոտրեց հայկական բանակի մարտական ոգին ու թեւաթափ արեց զինվորականությանը: Հուլիսի 5-9-ը Երեւանում տեղի ունեցան ժողովրդական զանգվածային ցույցեր՝ զինադադարի ու Բաթումի հաշտության դեմ: Հաղթողներն ընդունել էին պարտվողների պայմանները…



Նման նյութեր