Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում նախօրեին՝ մայիսի 25-ին, 5-ամյա երեխա է մահացել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Երեխայի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել՝ տան հեռուստացույցը (խորհրդային) ընկել է վրան: Երեխան Երևան է տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից մայիսի 20-ին` առանց գիտակցության, արնահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է գանգուղեղային ծանր տրավմա»,- նշեց Դերձյանը։
Նրա խոսքով՝ մահը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ։
Լիլիթ Դեմուրյան