Ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսվում է նոր Պարեկային ծառայության ստեղծում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը․
«Այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` բարձր աշխատավարձով, նոր գործառույթներով, նոր սարքավորումներով, նոր կրթությամբ ու հմտություններով և ամենակարևորը՝ նոր մտածելակերպով: Այս նոր արժեքների ձևավորմանն ուղղված քայլերը կիրականացվեն Ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս (սեպտեմբեր-հունվար) տևողությամբ ուսուցման ընթացքում:
Նպատակը՝ նոր Պարեկային ծառայություն՝ նոր, դինամիկ արտաքին ծառայություն, որն իրականացվում է հետիոտն և մեքենաներով։
Ժամկետներ[1] ՝
- Դիմորդների ընդունելության սկիզբը՝ 2020թ. հունիս, ընդունելության քննությունները՝ հուլիս, դասընթացի սկիզբը՝ սեպտեմբեր։
- Ուսուցում՝ 5 ամիս,
- Պարեկային ծառայության մեկնարկը Երևանում՝ 2021թ. 1-ին եռամսյակ
Ո՞վ կարող է դիմել՝
- 18-35 տարիքային խմբին պատկանող ցանկացած ոք, ով ունի առնվազն միջնակարգ կրթություն և չի տառապում ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված հիվանդություններով,
- Անցել է պարտադիր զինվորական ծառայություն ու բավարարում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին,
- Ոստիկանության ծառայողները, ովքեր բավարարում են նույն պահանջներին։
Ընդունելության վերաբերյալ՝
- Ընդհանուր ընդունելության տեղերի թիվը 770 է,
- Առողջության և ֆիզիկական պատրաստականության ստուգում,
- ընդհանուր գիտելիքների և հոգեբանական նկարագրի թեսթ,
- Հարցազրույց
- Ընդունելության հավասար արդյունքների դեպքում իգական սեռի դիմորդները կունենան ընդունելության առավելություն
- Դիմորդներին ներկայացվում են մինիմալ պահանջներ (18-35 տարեկան, առնվազն միջնակարգ կրթությամբ, ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում)։
Ուսուցման ընթացքի վերաբերյալ՝
- Հետաքրքիր ու դինամիկ դասընթաց խմբերով, տեսական մասի մինիմումով, թիմային ու գործնական պարապմունքները գերակշռելու են,
- Տակտիկական վարժություններ ու կրակային պատրաստականության ինտենսիվ դասեր,
- Արտասահմանյան իրավապահ մարմինների մասնագետների կողմից հատուկ պատրաստականության դասեր,
- Մասնագիտական բարձր որակավորում ունեցող դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պատգամավորների, դեսպանների հետ հաճախակի հանդիպում-քննարկումներ, առաջնորդության դասեր,
- Նապատեսված են օտար լեզուների դասընթացներ,
- Ընթացիկ հաճախակի թեսթեր, որոնք կհեշտացնեն ավարտական քննությունը։
Ծառայության գրավչությունը.
- Ոստիկանության կրթահամալիրում հինգամսյա կուրսը հաջողությամբ ավարտելուց հետո անմիջապես նշանակում պաշտոնում։ Կրթության ընթացքի առաջադիմությունն ու ոստիկանությունում նախկին ծառայությունը սովորողին կարող են առավելություն տալ սպայական կոչմանը համապատասխան պաշտոնի խմբում նշանակվելու համար։
- Վարձատրության վերաբերյալ՝
- ուսուցման ընթացքում՝ 68.000 ՀՀ դր. կրթաթոշակ, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում աշխատավարձի պահպանում։
- ծառայության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձը՝ 320.000 ՀՀ դր (հարկված՝ 237.400դր):
- Ծառայության արտաքին տեսքի վերաբերյալ՝
- միջազգային ստանդարտներին համապատասխան պարեկային ծառայության նոր տեսակի համազգեստ, նոր տեխնիկական ու հատուկ միջոցներով հագեցվածություն, նոր ավտոմեքենաներ։
- Կարիերայի հեռանկարները՝
- Պարեկային ծառայության աստիճանակարգով աճ, ցանկության ու մասնագիտական արժանիքների դեպքում ոստիկանության համակարգում այլ ծառայությունների անցում՝ Ոստիկանության կրթահամալիրում վերապատրաստման կուրս անցնելուց հետո։
- Մասնագիտական առաջընթաց, քրեական ոստիկանությունում ծառայելու հնարավորություն:
- Սոցիալական երաշխիքները ներառում, սակայն չեն սահմանափակվում՝
- ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում ծառայողի և նրա ընտանիքի անդամին տրվող մեկանգամյա դրամական օգնություն սահմանված չափով,
- ամուսնության, ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ մահվան կամ տարերային աղետի հետևանքով ծառայողի գույքին վնաս պատճառվելու դեպքում մեկանգամյա դրամական օգնություն,
- ծառայողին և ընտանիքի անդամներին՝ անվճար բժշկական օգնություն ռազմաբժշկական հաստատություններում,
- այլ բժշկական հաստատություններում ծառայողի և նրա ընտանիքի անդամի բժշկական սպասարկումը 50% զեղչով՝ ներառյալ ոլորտում «թանկարժեք» համարվող վիրահատությունների և բժշկական միջամտությունների համար,
- հանրային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն,
- ծառայության ժամանակահատվածում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ծառայողների կողմից բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցման տրամադրում ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով և չափերով։
- 20 տարի ոստիկանության ծառայությունից հետո՝ նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով միանվագ վճար, ինչպես նաև համապատասխան պաշտոնի գործակցի հիմքով զինվորական թոշակ։
- Հարցերի և առաջարկությունների համար կոնտակտներ՝
- ՀՀ արդարադատության նախարարություն՝ +37410 594028; [email protected]
- ՀՀ Ոստիկանության կրթահամալիր՝ +37410 770981; [email protected]:
- Եկե´ք ոստիկանություն…
- Դարձե´ք նոր ոստիկանության դեմքը՝ անցնելով Պարեկային ծառայության
* Սա ընդունելության հայտարարություն չէ, դիմումների ընդունման հայտարարությունը կտրվի առաջիկա շաբաթվա ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
[1] Ժամկետները կարող են փոփոխվել COVID-19 համավարակի հետ կապված զարգացումներով