Reddit-ը թողարկում է նոր, 12-շաբաթ տևողությամբ Online Advertising School ծրագիրը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Reddit-ը թողարկում է նոր, 12-շաբաթ տևողությամբ Online Advertising School ծրագիրը

Reddit-ը թողարկում է նոր՝ 12 շաբաթ տևողությամբ Online Advertising School ծրագիրը, որը թույլ կտա մասնակիցներին՝ սովորել Online Advertising լավագույն մասնագետներից:

Reddit-ի Ad School-ը կբացահայտի մի շարք կարևոր մանրամասներ՝ ներառելով copywriting-ը, PR-ը և սոցիալական մեդիա մարքեթինգը։

Ad School դասընթացները տեղի կունենան շաբաթը մեկ անգամ, յուրաքանչյուր «դասարանը» կունենա մինչև 50 ուսանող, ովքեր կհանդիպեն իրենց պրոֆեսիոնալ ուսուցչի հետ վիդեո կոնֆերանսով։

Դասախոսությունը միանգամից հասանելի կլինի հանրությանը, ովքեր հետևում են դասընթացին Reddit-ում r/Advertising-ի միջոցով։ Յուրաքանչյուրը կարող է ունենալ հասանելիություն դասախոսությանը և տեսնել հանձնարարությունը, նաև քննարկել դասախոսությունը, հարցեր տալ կամ խնդրել նոր աղբյուրներ, օրինակ՝ գրքեր և բլոգներ ամբողջ շաբաթվա ընթացքում։

Իսկ շաբաթվա վերջում նրանք, ովքեր կատարել են հանձնարարված ծրագիրը կհրավիրվեն՝ ներկայացնելու այն՝ որպեսզի խումբը դիտարկի։

Reddit-ի Advertising School-ը սկզբնական շրջանում կընդունի միայն 50 ուսանողի դասեր յուրաքանչյուր ծրագրի համար, սակայն դասախոսությունները հասանելի կլինեն r/Advertising School YouTube-ի ալիքում։

Այսպիսով եթե հետաքրքրված եք, կարող եք լրացնել ֆորմն այստեղ՝ դասընթացի 50 ուսանողներից մեկը դառնալու համար։

romarketing.am