Նարինե Դիլբարյան. «Ովքե՞ր են պատասխան տալու այս անհաջող «դիմակահանդեսի» համար»
Advertisement 1000 x 90

Նարինե Դիլբարյան. «Ովքե՞ր են պատասխան տալու այս անհաջող «դիմակահանդեսի» համար»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կապանում երեք ձերբակալվածներին ազատ արձակեցին դատարանի որոշմամբ՝ անիրավաչափ համարելով նրանց հանդեպ կիրառվածը: Եվ արդ ովքե՞ր են պատասխան տալու այս անհաջող «դիմակահանդեսի» համար, ո՞ր իրավապահ մարմինն է առաջ քաշել այդ մեղադրանքները՝ զգալի քանակի մարիխուաննա, անձի առերևույթ առևանգում, ծեծ… չունեք բավարար ապացույցներ, ինչո՞ւ եք բերման ենթարկում այն էլ բռնությամբ և օրենքի պահանջների խախտումով, իսկ եթե ունեիք, ինչո՞ւ չեք հրապարակում, դատարանին ներկայացնում այդ ապացույցները՝ հիմնավորում ձեր քայլերը, որոնք փոթորկել էին Կապանն ու Քաջարանը:

Ոչ ոք ոչինչ չի քաղաքականացնում, պարզապես իրավապահ, քննչական մարմինների աշխատանքը անըմբռնելի տրամաբանությամբ է զարգանում, և պետության վարկանիշն է ջախջախվում, անարգանքի պատին պետք է գամել այն բոլոր ծառայողների, պաշտոնյաների անունները, որոնք իրավաչափ աշխատել չգիտեն կամ չեն ուզում, սակայն համառորեն պաշտոն են զբաղեցնում….»:



Նման նյութեր