
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Լուսավոր Հայաստանի»՝ դիմակների դեմ տարվող արշավն անընդունելի խայտառակություն է
Բան չունեմ ասելու՝ իշխանությունն էլ սուրբ չի, իշխանությունն էլ Շուշիի խնջույքի հայտնի դեպքով լավ վնասեց կորոնավիրուսի դեմ հանրային պայքարի մոտիվացիային: Բայց իշխանությունը գոնե դրա դեմ չի խոսում:
Ես չգիտեմ, թե ինչի է «Լուսավոր Հայաստանը» դա անում: Միգուցե ուզում են, որ դեպքերը շատանան, որ իշխանության դիրքերը թուլանան, կամ, միգուցե, պարզապես իշխանությանը քննադատելու մոլուցք է: Էական չի:
Ամեն դեպքում, քանի դեռ «TV5»-ը հակադիմակային արշավն անում է նուրբ, տողատակում, «Լուսավոր Հայաստանը» դա անում է բացահայտ ու անթաքույց»: